23-04-2015 20:49

Աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան ժամանեց Հայաստան

Աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան արդեն Հայաստանում է: Լրագրողների հետ զրույցում օպերային երգչուհին նշեց. «Զգացմունքներն ինձ պարուրում են, որովհետև Ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Մենք ոգեկոչելու ենք ցավալի տարեթիվը, և ես կարծում եմ, որ այս տարեթիվը պետք է որ լինի բեկումնային: Մարդիկ ուղղակի պետք է հասկանան, ընդունեն, գիտակցեն և այդ պահին սկսեն ապրել նոր ձևով»: Մարիա Կուլեգինան նաև շեշտեց, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Սոպրանոն «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հանդես կգա Հայաստանում: