Բավ է պառակտվել
16-01-2017 16:48

The Beatles-ի համաշխարհային օրը, կամ տասը անսպասելի փաստ կուռքերի մասին

Այսօր աշխարհի բիթլոմանները տոնում են իրենց ամենակարևոր տոնը՝ «Բիթլներ»-ի համաշխարհային օրը (World Beatles Day):
60 տարի առաջ հենց այս օրը լիվերպուլում կայացավ «Cavern »ակումբի բացումը, որտեղ էլ ժամանակին տեղի ունեցավ լեգենդար խմբի դեբյուտը:
Չնայած դրան խումբն իր աստղային կազմով այդ ակումբում ելույթ ունեցավ միայն 1962թ. օգոստոսի 19-ին, իսկ մինչ այդ խմբի անդամներն այդ ակումբում ելույթ էին ունենում այլ երաժշտական կոլեկտիվների կազմում:

The Beatles forever
Լիվերպուլից բրիտանական ռոք խումբը, որը հիմնվել է 1960 թվականին, և որի կազմի մեջ են մտել Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարթնին, Ռինգո Սթարը և Ջորջ Հարիսոնը, աշխարհով մեկ միլիոնավոր երկրպագուների կուռքը դարձավ:
Խմբի ծաղկուն շրջանում նրանց համերգները ուղեկցվում էին անկարգություններով և մասսայական հիստերիայով:
«Բիթլներ»-ը զգալի ազդեցություն են թողել ռոք երաժշտության վրա: Մասնագետների կողմից նրանք ընկալվում են իբրև XX-րդ դարի ամենահաջողակ խմբերից մեկը՝ ինչպես ստեղծագործական, այնպես էլ կոմերցիոն տեսանկյունից:
«Rolling Stone» ամսագիրը «The Beatles» խմբին է հանձնել « բոլոր ժամանակների մեծագույն կատարողներ» ցուցակի առաջին տեղը: Rolling Stone 500 -ի ցուցակում առաջին տեղում է «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band» ալբոմը: Խումբն արժանացել է 10 « Գրեմմի»-ի:

Երկրի համար մատուցած ծառայությունների դիմաց լիվերպուլյան քառյանկը պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշաններով (MBE): Նրանց իր մոտ ընդունել է Մեծ Բրիտանիայի թագուհին:
Խնբի սկավառակագրությունը բաղկացած է 13 ստուդիական ալբոմներից և 211 երգերից, որոնք ձայնագրվել և թողարկվել են 1963-1970 թվականներին, որից հետո լիվերպուլյան քառյակը փլուզվեց: Ընդհանուր առմամբ խումբը ունեցել է 292 համերգ:

10 անսպասելի փաստ «The Beatles»-ի մասին
1. «Բիթլներ»-ը երաժշտական կրթություն չեն ունեցել:
2. Խմբի առաջատար Ջոն Լենոնի վրա ամենից մեծ ազդեցությունը գործել է Էլվիս Փրեսլին, ինչպես հիշում էր ինքը Ջոնը. « Մինչ Էլվիսը՝ ոչինչ ինձ վրա իրապես ազդեցություն չէր ունեցել»:
3. Խնբի բոլոր անդամները ծագումով Լիվերպուլի աղքատիկ թաղամասերից էին, համեստ եկամուտ ունեցող ընտանիքներից:
4. Լենոնը ուսմանը գրեթե ժամանակ չէր տրամադրում և դրոցում կռվարարի հեղինակություն էր վայելում:
5. Փոլ Մաքքարթնին իր նոր գործընկերներին գերել էր կիթառ լարելու ունակությամբ, ինչպես նաև ակորդներին տիրապետելու, երգի բառերը իմանալու և ռոք-ն-ռոլի վերջին նորույթները հիշելու և հնչեցնելու հմտությամբ:
6. Խումբը շատ անգամ է փոխել իր անվանումը: 1959 թ. հոկտեմբերին երաժիշտները ելույթ էին ունենում «Johnny and the Moondogs» անվան ներքո, մեկ այլ համերգի ժամանակ նրանք իրենց կոչում էին «Rainbows »:
«Beatals», «Silver Beats», «Silver Beetles», «Silver Beatles» անվանումները հերթով փախելուց հետո ի վերջո ընտրվեց այդ մոգական «The Beatles »-ը:
7. Ի սկզբանե «Բիթլներ»-ը ելույթ էին ունենում պարային երեկոներին, նվագակցում էին մերկապարուհիներին, ինչպես նաև Ջոնի Ջենթլի հետ մեկնում էին հյուրախաղերի՝ և ելույթ ունենում նրա համերգներին « դահլիճը տաքացնող » խմբի կարգավիճակում:
8. Խնբի գլուխգործոց հանդիսացող « Yesterday» երգը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս երգի համար ավելի շատ քավըր տարբերակ է գրվել, քան երբևէ գրված այլ երգի համար: Միայն 20-րդ դարում այն տարբեր երաժիշտների կողմից կատարվել է անելի քան 7 մլն անգամ:
9. Cavern ակումբի բեմում 1961-1963 թվականներին խումբը ելույթ է ունեցել 262 անգամ:
Լանչի ընթացքում իրենց առաջին ելույթի ժամանակ նրանք ստացել են 5 ֆունտ, իսկ վերջինի ժամանակ արդեն ՝ 300 ֆունտ: Այդ տարիներին Cavern -ը երկրորդ տուն էր դարձել բիթլների համար:
10. Խումբը երկար ժամանակ հարվածային գործիքների վրա նվագող չի ունեցել, և հարվածային գործիքների վրա «թխկացնելու» համար հրավիրում էին դահլիճում եղած հանդիսատեսից որևէ մեկին: