Բավ է պառակտվել
07-05-2015 12:50

Թանգարանային գիշերը՝ մայիսի 16-ին 110 թանգարաններ կգործեն մինչև կեսգիշեր և անվճար

Մայիսի 16-ին կմեկնարկի «Թանգարանային գիշեր» ծրագիրը։ Այս մասին հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը՝ ՀՀ կառավարության նիստի ավարտին։ 
Նա նշեց, որ այդ օրը ՀՀ տարածքի 110 թանգարաններ բաց են լինելու մինչև կեսգիշեր և գործելու են անվճար։ 
«Բացի այդ, մայիսի 18-ին թանգարանների միջազգային օրն է, և թանգարանները կրկին են բաց են լինելու մինչև 18:00-ն, այն դեպքում, երբ օրը երկուշաբթի է և սովորաբար այդ օրը թանգարանները փակ են լինում»,-ասաց նա։