05-10-2014 13:24

Վրաստանում գինու թանգարան է կառուցվում

Վրաստանում նախատեսվում է կառուցել գինու թանգարան: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Ալավերդիում, գրում է Грузия Online-ը:
Ղարիբաշվիլիի հայտարարության համաձայն՝ Գինու թանգարանը պետք է լինի յուրահատուկ կենտրոն, որտեղ կհավաքվի վրացական գինու պատմությունը:
Վարչապետը նշել է, որ թանգարանի ստեղծման ուղղությամբ արդեն տարվում են ակտիվ աշխատանքներ: Նրա խոսքով՝ արդեն հիմնադրվել է թանգարանի զարգացման հիմնադրամ, ստեղծվել է նաև խորհուրդ, որը կվերահսկի աշխատանքները: Հանդիպումներ են տարվել նաև ճարտարապետների և մասնագետների հետ: