Բավ է պառակտվել
09-03-2016 11:42

Բժիշկները Արմեն Ջիգարխանյանի վիճակը դեռ գնահատում են միջին ծանրության

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի վիճակը, ով հոսպիտալացվել է մարտի 5-ին, բժիշկները շարունակում են գնահատել միջին ծանրւթյան: Այս մասին սել են Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտից, որտեղ գտնվում է դերասանը:

Հայտնել են, որ ջերմությունը երեկ երեկոյան եղել է 36,2, առավոտյան՝ 36,3 աստիճան:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտից հայտնել էին, որ նա պառկած է սրտի կաթվածով հիվանդների համար նախատեսված վերակենդանացման բաժանմունքում: Մարտի 7-ին հիվանդանոցից հայտնել էին, որ Ջիգարխանյանը տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ: Ա. Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել էր, որ հնարավոր է մարտի 10-ին դերասանը դուրս գրվի:
Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում: Ընդհանուր առմամբ, Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։ Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան: