Բավ է պառակտվել
07-03-2016 11:09

Բժիշկները Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության

Մոսկվայում շաբաթ օրը հոսպիտալացված դերասան Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության,  հայտնել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ, կիրակի օրը թատրոնում, որտեղ Ջիգարխանյանը ղեկավարում է, հայտնել են, որ դերասանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են ընդհանուր հիվանդասենյակ: «Նրան տեղափոխել են հիվանդասենյակ: Վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- հայտնել են մամուլի ծառայությունում: