Բավ է պառակտվել
13-03-2017 11:24

Քիմ Քարդաշյանը կողոպուտից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը (Լուսանկարներ)

 

Ամերիկյան ռեալիթի շոույի աստղ Քիմ Քարդաշյանը Փարիզում կատարված կողոպուտից վեց ամիս հետո առաջին անգամ ներերկայացել է հանրությանը:
Աստղը դարձել է Beverly Wilshire հոթելում տեղի ունեցած Ընտանեկան Հավասարություն խորհրդի հանդիսության հյուրը: Բեմ դուրս գալու համար Քարդաշյանն ընտրել էր դիզայներ Rick Owens- ի ստեղծած մինչեւ հատակը հասնող ճերմակ նեղ զգեստը:

 
Քարդաշյանը բեմ է բարձրացել, եւ խորիմաստ ելույթ է ունեցել, ինչից հետո պատվավոր մրցանակ է հանձնել հանդիսության երկու ներկայացուցիչներին, հեռուստապրոդյուսեր Ջոնաթան Մյուրեյին եւ նրա վաղեմի զուգընկեր Խարվի Ռիզին:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանին կողոպտել էին անցած տարվա հոկտեմբերի սկզբներին, Փարիզ կատարած այցի ժամանակ: Դիմակավորված եւ զինված մարդկանց խումբը ներխուժել էր «Ոչ Հասցե» հյուրանոցում գտնվող աստղի համարը: Քարդաշյանը կողոպտված իրերի արժեքը գնահատել էր մոտ հինգ միլիոն դոլար: