Բավ է պառակտվել
10-05-2016 07:46

Իվետա Մուկուչյանի «Սիրո ալիքը» կջերմացնի «Եվրատեսիլի» հանդիսատեսին

Մայիսի 10-ին կկայանա «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլը։ Այս տարի այն անցկացվում է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա 7-րդ համարի ներքո
«Եվրատեսիլ-2016» մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանն այսօր երեկոյան կկատարի LoveWave երգը։ Հինգ բեք-վոկալիստ կձայնակցի նրան։ Մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է երեկ երեկոյան։ Իվետայի կերպարը հասցրել է գնահատել երաժշտական շոուի ինչպես հայ, այնպես էլ եվրոպացի հանդիսատեսը։ Հայ մասնակիցը կարմիր գորգի վրայով անցել է նորաձև սպիտակ զգեստով և հայտնվել լուսանկարիչների ուշադրության կենտրոնում։ Իվետան հասցրել է գերել հանդիսատեսի և բուքմեյքերների սրտերը, նրանք երկարոտն ու շնորհալի երգչուհու համար «լավ» արդյունք են կանխատեսում։ Նա հայտնվել է ֆավորիտների ցուցակում։ Ի դեպ, Ստոկհոլմում լրագրողների հետ շփվելիս` Մուկուչյանը ցուցադրել է իր լեզվական հմտությունները և երգել է թե՛ գերմաներեն, թե՛ հայերեն և թե՛ անգլերեն։ LoveWave երգի տեսահոլովակն արդեն շուրջ 3.5 մլն դիտում է ունեցել։