Բավ է պառակտվել
25-01-2014 10:07

Այսօր Վիսոցկու ծննդյան օրն է

 Այսօր պոետ, հեղինակային երգերի կատարող ու դերասան Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է: Նա խաղացել է տասնյակ դերեր թատրոնում, 100-ից ավելի բանաստեղծությունների և մոտ 600 երգերի հեղինակ է:
Մշտապես հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում գտնվող, սովետական կայսրության կոմունիստական իշխանության հակակրանքին արժանացած պոետը միայն վախենում էր չհասցնել: Դեռ կենդանության օրոք Պյատիգորսկի հեռուստակայանին տված հարցազրույցում ի՞նչ կցանկանար ինքն իրեն հարցին նա պատասխանել էր, որ կուզեր իմանալ, թե ինչքան ժամանակ է մնացել իրեն ստեղծագործելու համար:
Կյանքի վերջին տարիներին Վիսոցկին տառապում էր ալկոհոլային կախվածությամբ: Շատ հաճախ բժիշկները նրան ծանր վիճակից հանում էին թմրադեղերի միջոցով: Արդյունքում Վիսոցկին ձեռք բերեց կախվածություն նաև թմրանյութերից: Նրա կնոջ` դերասանուհի Մարինա Վլադիի խոսքով, բուժումը արդյունք չէր տալիս: Վիսոցկին մահացավ ընդամենը 42 տարեկանում: