Բավ է պառակտվել
03-09-2016 10:08

Բացվելու է Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված ցուցահանդես

Ազգությամբ հայ հռչակավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված «Առաջինց մինչև վերջին ակնթարթ» խորագրով ցուցահանդես է բացվելու Մոսկվայում՝ Գլինկայի անվան երժշտարվեստի կենտրոնական թանգարանում: Թարիվերդիևի կինը՝ Վերա Թարիվերդիևան, ասել է, որ սա արդեն երրորդ ցուցահանդեսն է, որ պատրաստում են Գլինկայի թանգարանի հետ համատեղ:
Ցուցահանդեսում շեշտը դրված է լինելու կոմպոզիտորի՝ ֆիլմերի համար ստեղծած երաժշտության վրա: Ներկայացվելու են նաև կոմպոզիտորի ձեռագրերը, լուսանկարչական աշխատանքները, նրա լուսանկարչական ապարատը, աստղադիտակը և այլ անձնական իրեր:
Ցուցահանդեսի բացումից հետո կայանալու է համերգ:
Միքայել Թարիվերդիևը ծնվել է 1931թ. Թբիլիսիում։ Միքայել Թարիվերդիևը սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, 1957 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ Արամ Խաչատրյան)։ Թարիվերդիևը 4 օպերայի, 4 բալետի, երգեհոնի համար գրված 3 կոնցերտների, դաշնամուրային կոնցերտների, բազմաթիվ հայտնի ֆիլմերի մեղեդիների, երգերի հեղինակ է։ Ընդհանուր առմամբ գրել է 132 կինոնկարի երաժշտություն։ Մ. Թարիվերդիևը մահացել է 1996թ.։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը: