Բավ է պառակտվել
08-07-2016 14:08

«Երկրաշարժ» ֆիլմի թրեյլերն արդեն համացանցում է

Համացանցում հայտնվել է «Երկրաշարժ» ֆիլմի թրեյլերը, որը պատմում է 1988 թ-ին Հայաստանում տեղի ունեցած ողբերգության մասին։

«Սպասում եմ դեկտեմբերի 1-ին, երբ «Երկրաշարժ» ֆիլմը կցուցադրվի մեծ էկրանին։ Ինձ համար կարևոր է, որ հնարավորինս շատ մարդիկ տեսնեն ֆիլմը, որի վրա այդքան ջանքեր ենք գործադրել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ֆիլմի պրոդյուսեր, «Մարս մեդիա» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը։

Ֆիլմի ռեժիսորն էլ գրել է, որ իր ընկերներից մեկի կարծիքով` նման ֆիլմ ստացվում է 10 տարին մեկ անգամ։

«Դեկտեմբերի 1-ից բոլորը կարող են համոզվել դրանում»,- գրել է Սարիկ Անդրեասյանը։

Ֆիլմի սյուժեով բնական արհավիրքի ֆոնին ծավալվում է երկու հերոսների` 45-ամյա Կոնստանտին Բերեժնոյի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը։

Ճակատագրի դիպվածով` սա նրանց առաջին հանդիպումը չէ. տարիներ առաջ Բերեժնոյի մեղքով Ռոբերտի ծնողները զոհվել էին ավտովթարից։

Կոնստանտինը մի քանի տարի անցկացրել է բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին ապաստան են տվել ազգականները։ Եվ ինչն է սարսափելին…. Բերեժնոյը վերադառնում է իր ընտանիքի մոտ հենց սարսափելի երկրաշարժի օրը. նրան սպասում են կինը, աղջիկը, որդին… և Ռոբերտը, որն այդպես էլ չի ներել նրան։ Ճակատագրի հեգնանքով հերոսները հայտնվում են նույն փրկարարական ջոկատում, բայց միանգամից չեն ճանաչում միմյանց։