Բավ է պառակտվել
04-12-2015 14:26

Թողարկվել է «Գահերի խաղ»-ի վեցերորդ եթերաշրջանի պաստառը (վիդեո)

 

Հրապարակվել է «Գահերի խաղ»-ի վեցերորդ եթերաշրջանի պաստառը, որտեղ պատկերված է դեմքը արյամբ ծածկված Ջոն Սնոուն: Նա սերիալի հերոսներից մեկն է, որը մահանում է հինգերորդ եթերաշրջանում: Սակայն, ֆիլմի երկրպագուների մեջ լուրեր են պտտվում նրա վերադարձի հնարավորության մասին: Ֆիլմի ստեղծողները պաշտոնապես հաստատել են Ջոն Սնոուի մահը (նրա դերը կատարում էր Քիթ Հարինգթոնը): Սակայն Հարինգթոնին նկատել են Բելֆաստում` վերցերորդ շրջանի նկարահանումներում: «Գահերի խաղ»-ի վեցերորդ եթերաշրջանը դուրս կգա 2016 թվականի ապրիլին: