Բավ է պառակտվել
16-08-2014 10:16

Թուրքիայում Վիլյամ Սարոյանին անվամբ փողոց կբացվի

Թուրքիայում Բիթլիս քաղաքի փողոցներից մեկը կանվանվի հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի պատվին: «Nouvelles d'Arménie» թերթը գրում է, որ Բիթլիսի քաղխորհուրդը հաստատել է երկրի հարավ-արեւելքում գտնվող այդ պատմական քաղաքի 5 փողոցների անունների փոփոխությունները: Փողոցներից մեկը կկոչվի Վիլյամ Սարոյանի պատվին, որի նախնիները լքել են այդ բնակավայրը մինչեւ 1915թ.-ը:

Սարոյանը ծնվել է քալիֆորնիական Ֆրեզնո քաղաքում, սակայն պահպանել է իր ամուր կապերը նախնիների հետ: Նա Բիթլիս է այցելել 1964թ., ուստի 2014թ.-ը նշանավորում է այդ այցելության 50-ամյա տարելիցը: Վիլյամ Սարոյանի անունով կկոչվի քաղաքի Սապկոր թաղամասի գլխավոր փողոցը, որտեղ ապրելիս է եղել Սարոյանների ընտանիքը: