01-06-2016 09:17

Մայքլ Ջեքսոնի առանձնատունը Լաս Վեգասում աճուրդի են դրել 9.5 միլիոնով

Մայքլ Ջեքսոնի առանձնատունը Լաս Վեգասում աճուրդի են դրել 9 ու կես միլիոնով: 

Այդ առաձնատունը «Փոփ երաժշտության արքայի» սիրելի վայրերից չէր: Մայքլն այն վարձակալության էր հանձնում 2007-ից սկսած:Առանձնատանը կից եկեղեցի կար, որտեղ կարող էին պսակադրություններ անել:Ի դեպ, այս հսկայական առանձնատունը կառուցվել է 1950-ին Մեքսիկայում թատրոնի սեփականատեր Հորթս Շմիդտի կողմից։

Հետո այն քանդել ու նույնությամբ կառուցել էին Նեւադայում:Առանձնատունն ուներ 7 ննջասենյակ, 12 լոգասենյակ՝ ձայնագրման ստուդիայի չափով, հսկայական խոհանոց, գաղտնի թունել (Մայքլն այն գործածում էր պապարացիներից թաքնվելու համար), պարերի համար դահլիճ, հսկայական պատկերասրահ եւ այլն: