Բավ է պառակտվել
18-09-2013 17:48

Այսօր Վիկտոր համբարձումյանի ծննդյան օրն է

Սեպտեմբերի 18-ին աշխարհահռչակ հայ աստղագետ, Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր,
տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկի` Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է: Այս օրը նշվում է նաև Հայաստանում որպես Աստղագիտության օր`
կառավարության 2009թ. հունվարի 8-ի որոշմամբ:
Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում 1908թ. սեպտեմբերի 5(18)-ին։ 1928թ. ավարտել է Լենինգրադի համալսարանը, 1934-43 թթ. եղել է այդ համալսարանի
պրոֆեսոր, 1939-ից՝ ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը, միաժամանակ՝ աստղադիտարանի տնօրեն, 1941-ից՝ ուսումնական մասի պրոռեկտոր: 1946թ.
հիմնադրել և մինչև 1988թ. ղեկավարել է Բյուրականի աստղադիտարանը:
Ակադեմիկոսը վախճանվել է 1996թ. օգոստոսի 12-ին։ Հուղարկավորված է Բյուրականում` Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը:
Վիկտոր Համբարձումյանը տեսական աստղաֆիզիկայի խորհրդային և հայկական դպրոցների հիմնադիրն է: