27-09-2014 16:17

Վիկտորյա Բեքհեմը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է նշանակվել

Անգլիացի հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կինը՝ դիզայներ և նախկին երգչուհի Վիկտորյա Բեքհեմը, դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հարցով, գրում է Газета-ն։
Ըստ նրա՝ ՄԱԿ-ին միանալ ինքը որոշել է Հարավային Աֆրիկա կատարած այցից հետո։
Արդեն մի քանի տարի է Վիկտորյան և նրա ընտանիքը զբաղվում են բարեգործությամբ. օրինակ, նյութապես աջակցում են Էլթոն Ջոնի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարող հիմնադրամին։
Բեքհեմը հայտնել է, որ Աֆրիկայի երկրներում ՄԻԱՎ-վարակակիր մայրերի համար միջոցներ հավաքելու նպատակով աճուրդում վաճառքի է դրել մոտ 600 իր սեփական զգեստապահարանից։ Այժմ նրան հաջողվել է հավաքել մի քանի հարյուր հազար ֆունտ ստեռլինգ։