19-03-2016 14:11

Լյուդմիլա Գուրչենկոյի իրերը վաճառվում են

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Գուրչենկոյի անձնական արխիվից վաճառքի են հանվել լուսանկարներ, անձնական իրեր, ձեռագրեր: Աճուրդը կայանալու է այսօր Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցում: Ստացված գումարը ուղղվելու է Գուրչենկոյի թանգարան-արվեստանոցի զարգացմանը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Աճուրդում ներկայացվելու է մոտ 50 ցուցանմուշ, այդ թվում նաև աքսեսուարներ, Շանել, Կենզո, Կավվալի, Ագատա, և այլ հայտնի նորաձևության տներից վինտաժային իրեր, որոնցից շատերը օգտագործվել են հայտնի կինոֆիլմերում, ներկայացումներում և տեսահոլովակներում:
Կինոյի հայտնի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Գուրչենկո (1935- 2011 թթ) նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում, այդ թվում՝ «Կայարան երկուսի համար», «Մեխանիկ Գավրիլովի սիրելի կինը», «Կառնավալային գիշեր», «Սիբիրիադա», «Սեր և աղավնիներ» և այլն։ Վերջին շրջանում նա աշխատում էր թատրոնում, գրում ինքնակենսագրական գրքեր