29-01-2014 15:42

Անվանի դիրիժորի հոգեհանգստյան արարողությունը կայացավ

 Այսօր, հունվարի 29-ին, Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում , հանրությունը հրաժեշտ տվեց անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՛՛Մովսես Խորենացի՛՛ մեդալակիր՝ Արամ Ղարաբեկյանին։
Արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, երաժիշտներ: Դիրիժորին ճանապարհեցին ծափահարություններով։
Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955 թ. հուլիսի 7-ին, Թեհրանում։ Արամ Ղարաբեկյանը եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը։ 1983 թ. հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, որը ղեկավարել է մինչ 1991 թ.։
Հիշեցնենք, որ Արամ Ղարաբեկյանը հանկարծամահ է եղել 2014թ. հունվարի 10-ին, 59 տարեկանում: Երաժշտին հուղարկավորեցին Երեւանի քաղաքային Պանթեոնում: