Բավ է պառակտվել
22-02-2016 12:26

«Չէին սպասում»-ի Սուրեն Շահվերդյանն` իր անձնական կյանքի մասին (լուսանկարներ)

Հաղորդավար, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, թերևս այն հայտնիներից է, որ երբեք չի վախենում բարձրաձայնել, որ կրում է դիմակ, երբ մտնում է հեռուստաընկերություն։
«Չէին սպասում» և «Քաղցած չէին սպասում» հեռուստահաղորդման հեղինակ ու վարող այս հաղորդավարն իր հարցազրույցների ժամանակ նշել է, որ ունի զավակներ, ապրում է իր երեխաների մոր հետ մեկ հարկի տակ, բայց ամուսնացած չէ վերջինիս հետ։


«Գիտեք` ամուսնությունը սիրո արտահայտման լավագույն ձևը չէ։ Ես այն տեսակներից չեմ, ովքեր մտածում են, որ սիրում եմ, ուրեմն պետք է ամուսնանամ․ ոչ, դա իմը չէ։ Այո, ես սիրում եմ ու սիրված եմ, ունեմ երկու հրաշք բալիկներ, բայց մենք պաշտոնապես ամուսնացած չենք»։


Նշենք նաև, որ հեռուստահաղորդավարի կինը Անի Գևորգյանն է, ով Սուրենին պարգևել է երկու հրաշք բալիկներ՝ Վահեին ու Նարեին։