18-10-2014 10:42

ՀՀ վաստակավոր արտիստուհին ստիպված է գնալ արտագնա աշխատանքի

«Նախօրեին ՀՀ վաստակավոր արտիստուհի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի պարուհի Ժակլին Սարխոշյանը մեկնեց արտագնա աշխատանքի: Ըստ «Առավոտի» տեղեկությունների՝ պատճառը սոցիալական է. շուրջ 10 տարի արվեստագետը վարձով է բնակվում:
Մեզ հետ զրուցում Ժակլին Սարխոշյանը չնշեց, թե որ երկիր է մեկնում և ինչքան ժամանակով, միայն խնդրեց երախտիքի խոսքեր փոխանցել իր արվեստի երկրպագուներին՝ հավաստիացնելով, թե առանց նրանց սիրո դեռ չի պատկերացնում ստեղծագործական հետագա գործունեությունը»,-գրում է «Առավոտ»-ը: