Բավ է պառակտվել
27-02-2014 11:32

Այսօր Վարդան Պետրոսյանը դառնում է 55 տարեկան

Այսօր՝ փետրվարի 27-ին, Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով մեղադրյալ, հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի տարեդարձն է: Նա այսօր դառնում է 55 տարեկան:Այսօր հայտնի ու սիրված դերասան Վարդան Պետրոսյանի տարեդարձն է: Նա այսօր դառնում է 55 տարեկան: Ծվնել է գիտնականի ընտանիքում: Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, որից հետո Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ Վարդան Պետրոսյան դերասնի արվեստի մասնի են խեսում այնպիսի հայտնի ներկայացումներն, ինչպիսիք են Ամեն 2շաբթի, Պարոնայք 50-50, Encourters with art։ Vardan Petrosian, Aznavour in Armenie, Խոստովանություն թատրոնում, Օրեր, գույներ, ճակատագրեր, One Vartan Show,Վարդան Պետրոսյան և ընկերներ. Շնորհավոր Նոր Տարի, Համլետ, Ցմահ բանտարկյալներ և այլն:
Հիշեցնենք, որ Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործը քննվելու է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայրը՝ Աբովյան՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ: Առաջին նիստը հավանաբար կնշանակվի մարտին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետևանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: