01-09-2014 16:54

Էլվիս Փրեսլիի ինքնաթիռները վաճառքի են հանվել. լուսանկարներ

Էլվիս Փրեսլիին պատկանած ինքնաթիռները՝ «Լիզա Մարի»-ն և «Հաունդ Դոգ II»-ը, վաճառքի են հանվել, այս մասին հայտնում է Корреспондент-ը։

«Լիզա Մարի» ինքնաթիռն ունի 4 շարժիչ։ Ներսում կա հսկայական մեծ անկողին, ոսկե սանհանգույց, տեսաձայնագրիչ, հեռուստացույց։ Ինքնաթիռի վրա պատկերված է TCB (Taking Care of Business) ապրանքանշանը, որը պատկանել է Փրեսլիին։ Convair 880 մոդելը թողարկվել է 1960-ին։


«Հաունդ Դոգ» ինքնաթիռն ավելի փոքր է և պահվել է որպես պահեստային ինքնաթիռ, մինչ հիմնականը նորոգել են երգչի ցանկությամբ։

Երկու ինքնաթիռներն էլ նախատեսված չեն թռիչքների համար և թանգարանային նմուշներ են։ Ներկայիս տերը՝ Քեյ Ջի Քոքերը, ով գնել է ինքնաթիռները երգչի մահվանից հետո 1977-ին, դեռևս չի նշում արժեքը։