01-07-2015 09:42

Երևանում կկայանա միջազգային համաժողով` նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակին

Հուլիսի 11-14-ը Երևանում տեղի կունենա «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար: Մշակույթի դերը կայուն զարգացման գործում «Ետ-2015 օրակարգի» շրջանակներում» միջազգային համաժողովը` նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակին: Համաժողովին կմասնակցեն աշխարհի մի շարք երկրների մշակույթի ոլորտի կառավարիչներ, փորձագետներ: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

Միջազգային համաժողովի շրջանակում տեղի կունենան քննարկումներ հետևյալ հիմնական ուղղություններով`
◆ Ոչ նյութական մշակութային ժառանգությունը ներկայիս փոփոխվող աշխարհում,
◆ Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հոգևոր հա­ղոր­դա­կցման գործոն,
◆ Մշակութային բազմազանությունը միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման երաշխիք: