09-07-2015 10:13

Երևանում կայանալիք միջազգային կոնֆերանսին կմասնակցեն պատվիրակներ 45 երկրից

Հուլիսի 11-13-ը, Երևանում կանցկացվի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսը՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին: Կոնֆերանսին կմասնակցեն պատվիրակներ 45 երկրից և միջազգային կազմակերպություններից: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: Կոնֆերանսի շրջա­նակ­ում կկայա­նան «Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015 թ. օրա­կարգից հետո. նոր իրականություն և հեռանկարներ» խորագրով լիագումար և «Մշա­կույթի ապագան. Ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը, ինչպես նաև «Մշա­կութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբ­ման և հոգևոր հաղորդակցման գործոն», «Մշակութային բազմազանությունը միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման երաշխիք», «Ոչ նյութական մշակութա­յին ժա­ռանգությունը փոփոխվող աշխարհում» խորագրերով թեմատիկ սեղանները: Կոնֆերանսին արտերկրից կմասնակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵՄ և տարբեր երկրների մշակույթի նախա­րար­ներ, փոխնախարարներ, Հայաստանում հավատար­մա­գր­ված դիվանագիտական առաքե­լությունների և միջազգային կազմակերպությունների ղեկա­վարներ, օտարերկրյա պետությունների մշակութային կենտրոնների ներկայա­ցու­ցիչ­ներ, ոլորտի փորձագետներ, Հայաստանից՝ շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: