03-08-2015 10:45

Երևանում սեպտեմբերին Ջազ փառատոն է սպասվում

Yerevan Jazz Fest 2015 երաժշտական փառատոնը Երևանում տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ը։ Դրա շրջանակում ելույթ կունենա աշխարհահռչակ վոկալիստ, ամերիկացի Ռիչարդ Բոնան: Փառատոնին կմասնակցեն նաև այնպիսի հայտնի ջազ երաժիշտներ, ինչպիսիք են Նինո Կատամաձեն Վրաստանից, Սերգեյ Մանուկյանը Ռուսաստանից, Արթուր Սաթյանը Լիբանանից, ինչպես նաև Լևոն Մալխասյանն ու Վահագն Հայրապետյանը` Հայաստանից։
Կոնստանտին Օրբելյանին նվիրված եզրափակիչ համերգին կմասնակցեն Մարիամ և Արմեն Մերաբովները, որոնք ելույթ կունենան Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ։ Համերգի երկրորդ բաժնում հանդիսատեսին կներկայանա ավստրիացի ջազմեն Հյուբերտ Թաբսը:
Yerevan Jazz Fest-ի շրջանակում կազմակերպվող համերգները տեղի կունենան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կազմակերպիչը Mezzo Production-ն է: