Բավ է պառակտվել
24-01-2015 17:00

Երևանում բացվել է «Մշակութային ցեղասպանություն» լուսանկարների ցուցահանդեսը

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Մշակութային ցեղասպանություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, բազմաթիվ երիտասարդներ, հյուրեր: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնություններին աջակցելու համար, նկատելով, որ Երևանի քաղաքապետարանի և Արարատյան հայրապետական թեմի միջև ձևավորված համագործակցությունն իսկապես արդյունավետ է ու հաջողված: Ճեմասրահում ցուցադրված խորհրդանշական 24 լուսանկարներում ներկայացված են Արևմտյան Հայաստանի խոնարհված սրբավայրերն ու կոթողները: Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և լուսանկարների հեղինակ Տաթև Մելքոնյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է ճեմասրահում, ծանոթացել ներկայացված լուսանկարներին: