Բավ է պառակտվել
08-08-2015 09:34

Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվում է «Յանուս» թատրոնի տնօրենը

Էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի սպանության կասկածանքով երեկ ձերբակալվել է «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը: Ըստ «Հայկական ժամանակի»-ի՝ սպանվածն ու ձերբակալվածը մոտ հարաբերությունների մեջ են եղել: «Ըստ տեղեկություններին՝ Անին խնայած գումարներ է ունեցել, ինչի մասին իմացել է Մուշեղը, ում հաջողվել է որոշակի գումար և զարդեր հափշտակել»,- հավելում է աղբյուրը: