21-08-2015 10:28

«1915» ֆիլմը ցուցադրվելու է Թուրքիայում

Սեպտեմբերի 1-7-ը Թուրքիայում կայանալիք «Վանա լիճ» միջազգային կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի «1915» ֆիլմը:  Հատկանշական է այն, որ այս տարի փառատոնի խորագիրն է «Մշակութային ժառանգություն»: Փառատոնի կազմակերպիչները խոստացել են ֆիլմը ցուցադրել ամբողջությամբ, առանց գրաքննության ենթարկելու: «1915» ֆիլմի եվրոպական պրեմիերան կայացել է Մաքսիմ Գորկու անվան թատրոնում (Բեռլին, Գերմանիա) 2015 թվականի ապրիլի 5-ին։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 17-ին, իսկ Հայաստանում` ապրիլի 25-ին: Ֆիլմի երաժշտությունը գրել է Գրեմմիի մրցանակակիր, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը: