28-10-2015 09:53

Թուրքիայում ոստիկանությունը կանխել է 1000-ամյա Աստվածաշնչի վաճառքը

Թուրքիայի հյուսիսում ոստիկանությունն առգրավել է Աստվածաշունչ, որը, նախնական գնահատականով, կարող է 1000 տարվա լինել:
Նշվում է, որ Սուրբ գիրքն առգրավվել է 3 երիտասարդներից, երբ վերջիններս փորձել են այն վաճառել։



Գիրքը գրված է տեղի հնագույն լեզվով և ունի ընդամենը 51 էջ: Գրքի շապիկը վնասված է, սակայն ներսում ոսկուց արված նկարները պահպանվել են:
Տարվա սկզբին երկրի հյուսիսում հայտնաբերվել էր նաև Վինսենթ վան Գոգի կտավը: Այն առգրավել են մաքսանենգի պատկանող մեքենայից: