Բավ է պառակտվել
26-09-2013 14:28

Թուրքիայում լույս է տեսել «Հայերը գրականության մեջ» գիրքը

Թուրքիայում լույս է տեսել «Հայերը գրականության մեջ» մեջ աշխատությունը, որի հեղինակն է թուրք գրող, Բելգե համալսարանի դասախոս Մուրադ Բելգեն:

«Հայերը գրականության մեջ» գիրքը նվիրված է Օսմանյան կայսրությունում ապրող հայերին: Աշխատության մեջ ուսումնասիրվում է, թե որ ժամանակաշրջանում, որ վեպում հայերն ինչ դերակատարում են ունեցել և այդ ինչպես եղավ, որ հասարակության մի մասը հանդիսացող հայերը թշնամի դարձան:

256 էջից կազմված գիրքը լույս է տեսել Yayin Iletisim հրատարակչության կողմից:

«Փորձենք հասկանալ Թուրքիային» քննարկման ժամանակ Մուրադ Բելգեն ասել է, թե անհրաժեշտ է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանություն ճանաչումը: Նշենք, որ Մուրադ Բելգեն եղել է Հրանտ Դինքի ընկերը: