Բավ է պառակտվել
29-03-2016 10:46

Թուրքիայում պետականացվել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում կառավարության որոշմամբ պետականացված վայրերի թվում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոսը։ Նույն որոշմամբ պետականացվել են նաև ասորական և բողոքական եկեղեցիները։ Դիարբեքիրում բախումներն ու պարետային ժամը շարունակվում են, իսկ նախարարների խորհուրդը Սուր նահանգում հապշտապ պետականացման որոշում է ընդունում: Երկար տարիներ լքված հայկական եկեղեցին տարիների պայքարից հետո վերակառուցվել ու վերաբացվել էր։ Սուր շրջանում «շտապ պետականացվող» վայրերի թվում ներառվել է 6.300 վայր։  Դիարբեքիրում այժմ չկա որևէ բաց եկեղեցի, ուր կկարողանան այցելել շրջանում բնակվող ոչ մուսուլման բնակիչները։ Սուրբ Կիրակոսը վերանորոգվել էր ԱՄՆ-ի և շատ այլ երկրների համատեղ ջանքերով։ Եկեղեցու վերակառուցման համար 2 մլն թուրքական լիրա էր ծախսվել։