Բավ է պառակտվել
06-08-2015 16:00

Թբիլիսիի քաղաքային դատարանը 2 ամսով երկարաձգել է Սաակաշվիլիի հեռակա կալանքը

Թբիլիսիի քաղաքային դատարանը երկու ամսով երկրաձգել է Վրաստնշանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի դեմ ընտրված հեռակա կարգով կալանքը: Նա մեղադրվում  է 2007 թվականի նոյեմբերի 7-ի ցույցի ցրման մեջ: «Ինչպես հայնտի է խափանման միջոցը վերնայվում է 2 ամիսը մեկ: Այսօր հերթական նիստն էր: Դատավորը ընդունել է որոշում կալանքի հետագա երկարացման վերաբերյալ»,-հայտնել է դատախազության մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նշենք, որ Սաակաշվիլիի հետ նույն գործով են անցնում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլինի, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին. Բոլորը կալանքը, բացի Մերաբիշվիլիից, երկարաձգվել էր: Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը մտադիր է Ինտերպոլից պահանջել միջազգային հետախուզություն հայտարարել Միխաիլ Սաակաշվիլիի նկատմամբ: Նաև ավելացնեն, որ Սաակաշվիլին հայտարարել էր, որ համաձայնեց Օդեսսայի մարզային պետական կառավարության պետի պաշտոնը ընդունել ելնելով Վրաստանի շահերից: