23-03-2015 09:59

Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով

ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Ավելի վաղ news.gisher.ru-ն տեղեկացրել էր, որ նախօրեին կյանքից հեռացել է հայ ժողովրդական արտիստ, սիրված դեասան Կարեն Ջանիբեկյանը: Արվեստագետը ծնվել է 1937 թ հուլիսի 1-ին,Երեւանում։ 1966 թ ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1966-67 թթ աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-69 թթ՝ Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, պետական կոչումների, այդ թվում ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։ 2004 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010 թ՝ ժողովրդական արտիստի կոչմանը։