Բավ է պառակտվել
14-05-2016 10:57

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլը

Այսօր՝ մայիսի 14-ին, Ստոկհոլմում տեղի կունենա «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի մասնակիցների վերջնական ցանկը հայտնի դարձավ մայիսի 12-ին՝ երկրորդ կիսաեզրափակիչից հետո:

Այս տարի «Եվրատեսիլ 2016»-ն անցկացվում է «Միավորվենք» կարգախոսով Ստոկհոլմի «Գլոբեն» համալիրում։ 

Ընդհանուր առմամբ, մրցույթին կմասնակցեն 26 կատարողներ՝ երկու կիսաեզրափակիչների տասական հաղթողներ, ինչպես նաև ընդունող երկրի՝ Շվեդիայի, մրցույթի հիմնադիրներ և գլխավոր հովանավորներ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։

Բեմ դուրս կգան Բելգիայի, Չեխիայի, Նիդեռլանդների, Ադրբեջանի, Հունգարիայի, Իտալիայի, Իսրայելի, Բուլղարիայի, Շվեդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Սերբիայի, Լիտվայի, Խորվաթիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Մալթայի, Վրաստանի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի և Հայաստանի ներկայացուցիչները։