Բավ է պառակտվել
03-04-2015 11:41

Ստամբուլում Ցեղասպանությանը զոհված հայ մտավորականներին նվիրված համերգ կանցկացվի

Հայոց ցեղասպանության տարիներին զոհված հայ մտավորականների, բանաստեղծների ու գրողների հիշատակին նվիրված «In Memoriam | 24 Nisan» խորագրով համերգ է անցկացվելու Ստամբուլ քաղաքում։ Համերգի ընթացքում ելույթ են ունենալու «Քարդեշ Թյուրքյուլեր» երաժշտական խումբը, Արա և Օնիկ Դինքջյանները, Էրքան Օղուրը, Էրթան Թեքինը, Հասմիկ Հարությունյանը, Կարինե Հովհաննիսյանը, Հայկ Յազջյանը, Շահան Արծրունին, Էրման Իմայհանը, Էյլին Խաչատուրյանը, Հենինգ Շմիդտը, Հայկ Սարիկույումջյանը, Գագիկ Մուրադյանը, Դավիդ Մայորալը և Ժորդի Սավալը։ Երեկոյի ընթացքում առաջին անգամ հնչելու է թուրք հեղինակ Զյուլֆյու Լիվանելիի՝ Կոմիտասին նվիրված երաժշտությունը։ Բացի այդ, համերգի ժամանակ ընթերցվելու են հայ բանաստեղծների և գրողների մի քանի ստեղծագործություններ։ Համերգի կազմակերպիչը «Անադոլու Քյուլթյուր» կազմակերպությունն է՝ Օսման Քավալայի գլխավորությամբ։ «100 տարի առաջ այդ օրը Ստամբուլում հայ մտավորականները վերջին անգամ հանգիստ քնեցին իրենց անկողիններում։ Առավոտյան դռները թակեցին ու սկսվեց ճանապարհորդությունը դեպի մահ։ Արդյունքում մեր երկրի բոլոր չորս կողմերում վերացավ մեզ կերակրող, այս հողերում ապրող ամենուժեղ մշակույթն ունեցող ժողովուրդներից մեկը», – ասել է Քավալան։