Բավ է պառակտվել
30-06-2014 12:48

Հոլիվուդի այս տարվա առաջատար ֆիլմերի ցուցակում փոփոխություն է կատարվել

Հոլիվուդի այս տարվա առաջատար կինոնախագծերի ցուցակում փոփոխություն է կատարվել: Առաջին տեղը աշխարհում ներկայում գրավում է "Իքս մարդիկ. անցյալ ապագայի օրերը" ֆիլմը, որի եկամուտը համաշխարհային ցուցադրության արդյունքում կազմել է 712 միլիոն դոլար, հաղորդում է Նովոստի Կինո պարբերականը՝ հղում կատարելով Boxofficemojo-ին:

Երկրորդ տեղում մեկ միլիոն պակաս եկամուտով հայտնվել է "Առաջին վրիժառուն 2. այլ պատերազմ" կինոժապավենը, իսկ երրորդ տեղն է գրավել 703 միլիոն դոլար եկամուտ բերած "Նոր Մարդասարդը. բարձր լարում" ֆիլմը: ԱՄՆ-ում առաջատար է մնում "Առաջին վրիժառուն 2"-ը, որի ցուցադրության եկամուտը կազմել է 257 միլիոն դոլար, իսկ "Իքս մարդիկ. անցյալ ապագայի օրերը" կարողացել է գրավել միայն երրորդ տեղը՝ հետ ընկնելով առաջատարից ուղիղ 30 միլիոն դոլարով: