09-02-2016 12:48

«Օսկարի» ներկայացված թեկնածուները համատեղ լուսանկար են հրապարակել

«Օսկար» մրցանակի ներկայացված թեկնածուները համատեղ լուսանկար են ներկայացրել: Դա ամենամյա ավանդույթ է:
Խմբակային նկարն արվել է Beverly Hilton հյուրանոցում հատուկ ընդունելության ժամանակ։
Միջոցառումն այցելել են այս սեզոնի մրցանակի գրեթե բոլոր թեկնածուները, այդ թվում՝ Լեոնարդո ԴիԿապրիոն, Ալիսիա Վիկանդերը, Բրի Լարսոնը, Սիլվեստեր Ստալոնեն, Լեդի Գագան, Ջենիֆեր Լոուրենսը, Մեթ Դեյմոնը:
Թեկնածուներին նաև հանձնել են «Օսկարի» պաշտոնական վկայագրեր։
Նշվում է, որ Ստալոնեն ընդունելության ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել։ Նա, մասնավորապես, մի քանի րոպե զրուցել է ԴիԿապրիոյի հետ: Ինչպես հիշեցնում է լրատվամիջոցը, դեռ ոչ մեկ չի սպասել այդ մրցանակին այնքան երկար, որքան Ստալոնեն: Առաջին անգամ նա հեղինակավոր մրցանակին է ներկայացվել քառասուն տարի առաջ։
«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 28-ին։