Բավ է պառակտվել
27-09-2016 09:29

Համացանցում հայտնվել են Ջոլիի ու Փիթի ամուսնական պայմանագրի մանրամասները

Փիթի ու Ջոլիի ապահարզանը նոր մակարդակ է դուրս եկել: Ամեն օր նորանոր մանրամասներ են հայտնի դառնում մեր օրերի ամենաաղմկահարույց ամուսնալուծության մասին:

Համացանցում հրապարակել է աստղերի ամուսնական պայմանագրի մանրամասները: Պայմանագրի համաձայն՝ Ջոլին ու Փիթը լուրջ ֆինանսական տարաձայնություններ չեն ունենա, քանի որ նրանք ընդամենը երկու տարի են պաշտոնապես ամուսնացած եղել ու առաջին իսկ օրվանից պատրաստվել են ամուսնալուծության:

Փաստաթղթում գրված է, թե ում, ինչ ու ինչքան է բաժին հասնելու հարաբերությունների պաշտոնական խզման դեպքում: Անջելինայի ու Բրեդի համատեղ կարողությունը 400 մլն դոլար է գնահատվում: Ամուսինները անշարժ գույքի 12 օբյեկտ ունեն: Տների մեծ մասը գնվել էր մինչեւ հարսանիքը, իսկ որոշ մասն էլ ՝ նույնիսկ մինչեւ զույգի ծանոթությունը: Փիթին է պատկանում յոթ առանձնատուն, իսկ Ջոլիին՝ միայն երկուսը:

Անշարժ գույքի եւս երեք օբյեկտ՝ խաղողի այգի Ֆրանսիայում, առանձնատուն Նոր Օռլեանում ու բնակարան Նյու Յորքում, դերասանները միասին են գնել մինչեւ հարսանիքը: Ամուսնական պայմանագրի միակ կետը, որի պատճառով կարող է փոթորիկ բարձրանալ, Ջոլիի ու Փիթի երեխաների նկատմամբ խնամակալությունն է:

Անջելինան ուզում է մենակ դաստիարակել իր վեց երեխաներին: Բրեդին նա թույլ կտա երեխաներին տեսակցել միայն հանգստյան օրերին: Սակայն դերասանը մտադիր է պայքարել Մեդդոքսի, Պակսի, Նոքսի, Շայլոյի, Զահարայ ու Վիվյենի խնամակալության համար: