Բավ է պառակտվել
27-09-2016 12:10

Ռդ-ում 1-ին անգամ կցուցադրվի Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի սիրո պատմությունը լուսանկարներով

Պետերբուրգյան KGallery պատկերասրահը կներկայացնի Ալան Տաննենբաումի John & Yoko: a New York Love Story լուսանկարների շարքը, որն իր մեջ ներառում է հայտնի ամերիկացի ֆոտոլրագրող Ալան Տաննենբումի նկարահանած լեգենդար զույգի վերջին համատեղ ֆոտոսեսիայի կադրերը: Ներկայումս Տաննենբաումն ապրում է Մանհեթենում իր կնոջ հետ:

John & Yoko: a New York Love Story ցուցահանդեսում կներկայացվի 1975-1981թթ. ժամանակահատվածում Տաննենբաումի ստեղծած քառասուն լուսանկարներ: Տաննենբաումը լուսանկարել է Լենոնի վերջին օրերը, Մարկ Չապմանի ձերբակալումը, մարդկանց` հիվանդանոցի մոտ և սպանության դեպքի վայրում հավաքված ամբոխը: Ապա մի քանի ամիս անց նա նկարահանել է միայնակ Յոկո Օնոյին, զբոսնելիս նույն այգում, որտեղ տեղի էին ունեցել բոլոր այդ իրադարձությունները:

Ցուցահանդեսը տեղի կունենա 2017թ. դեկտեմբերի 3-ից փետրվարի 7-ը: