Բավ է պառակտվել
14-03-2015 15:17

Ռիգայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես (լուսանկարներ)

Լատվիայի Ազգային գրադարանում մարտի 13-ին բացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որի նմուշները տրամադրել է Հայոցցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտևը, Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Իվան Կլեմենտևը, Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը, հայկական, հրեական, ռուսական և բելառուսական համայնքի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացմանը աջակցել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի Բալթյան երկրների հոգևոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը:

Ցուցահանդեսի բացմանը ելույթներով հանդես են եկել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը:

Բանախոսները մասնավորապես նշել են, որ Ռիգայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի բացումը կարևոր քայլէ մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նրանք ընդգծել են, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկն է: Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը նշել է, որ քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի դատապարտվել, չի կարելի բացառել հետագայում նման հանցագործությունների կրկնումը: