Բավ է պառակտվել
23-02-2016 16:28

Հայ և ռուս երաժիշտների համատեղ համերգը Մոսկվայում

Հայաստանի լավագույն կամերային նվագախմբերից մեկը՝ Խաչատրյան տրիոն, փետրվարի 27-ին հերթական անգամ կներկայանա յուրօրինակ համերգային ծրագրով:
Համերգը կկայանա Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճում` նվիրված Առնո Բաբաջանյանի 95-ամյակին:
Համերգի ծրագիրը իր մեջ ներառում է Բաբաջանյանի ստեղծագործությունները, իր ակադեմիական շարադրանքները և հայտնի երգերը, հատուկ այդ համերգի համար արված վերածումներով, ինչպես նաև իր ամենամոտ ընկերների` կոմպոզիտորների, երաժշտությունը, որոնք կազմում էին այսպես կոչված հայտնի «հնգյակը»՝ Առնո Բաբաջանյան, Էդուարդ Միրզոյան, Ալեկսանդր Հարությունյան, Լազար Սարյան, Ադամ Խուդոյան:
Համերգի առաջին մասում կհնչեն Բաբաջանյանի ակադեմիական շարադրանքները. որոնց շարքում են իր հայտնի դաշնամուրային տրիոն և « Հայկական ռապսոդիան» երկու դաշնամուրի համար, որը գրված էր Ալեկսանդր Հարությունյանի հետ համագործակցությամբ, վոկալիզ կանացի ձայնի համար, ինչպես նաև Էդուարդ Միրզոյանի, Ալեկսանդր Հարությունյանի, Լազար Սարյանի և Ադամ Խուդոյանի ստեղծագործությունները:
Դասական երաժշտության աջակցման հիմնադրամից հայտնում են, որ համերգի երկրորդ բաժնում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի երգերը, որոնք կատարվելու են հատուկ վերածումներով ձայնի և դաշնամուրային տրիոի համար, ինչպես նաև երգչախմբի և մենակատարի կատարումներով:
-Խաչատրյան տրիո՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ)
- Միջազգային մրցույթների դափնեկիր Դմիտրի Տրիֆոնով (բարիտոն)
- Սպենդիարյանի անվան Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնի մեներգչուհի Հասմիկ Թորոսյան (սոպրանո)
- Մոսկվայի «Նովայա օպերա» թաթրոնի մեներգիչ Միխաիլ Դավիդով (բարիտոն)
- Սոնա Բարսեղյան(դաշնամուր)
- Տուլայի պետական երգչախումբ, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ալեկսանդր Սոլովյով: