Բավ է պառակտվել
10-04-2015 15:09

Մոսկվայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգ կկայանա

Մոսկվայում ապրիլի 11-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված երեկո կանցկացվի, հայտնում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։
«Կոսմոս» մեծ համերգասրահում կկայանա «Երազ իմ երկիր» խորագրով համերգ։ Ելույթ կունենան «Հայորդիք» պարային համույթը և տարբեր կատարողներ։ 
Համերգը կազմակերպել է «Հայորդիք» հայկական ժառանգության աջակցության հիմնադրամը՝ Ռուսաստանի հայերի միության հովանու ներքո։ 
2015թ. Ռուսաստանի տարածքում տեղի կունենա Ցեղասպանության զոհերի հիշատակի ավելի քան 2.000 միջոցառում։