Բավ է պառակտվել
21-03-2015 08:14

Մոսկվայում կայացել է «Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» գրքի շնորհանդեսը

Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանությունում, տեղի է ունեցել «Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» գրքի ռուսալեզու տարբերակի շնորհանդեսը: Գրքի շնորհանդեսը նվիրված է Ցեղասպանության հիշատակի հարյուրամյա տարելիցին: Այս հավաքածուի մեջ տեղ են գտել ականատեսների վկայությունները: « Մարդիկ պատմել են, որ տեսել են, վերապրել են: Մինչ այդ դրան ուշադրություն չեն դարձրել: Մենք սկսեցինք ուսումնասիրել դա: Ստացվեց չափազանց շատ՝ 700-800 փաստաթուղթ: Որոշեցինք տպագրել բոլորը», - պատմեց գրքի հեղինակ և կազմող Ամատունի Վիրաբյանը: Գիրքը մշակվել է նաև Հայաստանի գիտնականների և պատմաբանների կողմից: Բոլոր հրապարակված վկայությունները տևական ժամանակ գտնվում էին Թիֆլիսում, այնուհետև այդ նյութերը հայտնվեցին Սովետական բանակի արխիվում: Նրանք մնում էին այնտեղ մինչ սկսվեց աշխատանքը գրքի վրա: