Բավ է պառակտվել
27-05-2015 16:01

Մադրիդում տեղի է ունեցել հայ դասական երաժշտության երեկո

Մադրիդի Սան Լորենցո դե Էլ Էսկորիալ Մշակույթի տանը մայիսի 23-ին «Հայկական քնար» Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի աջակցությամբ կայացել է Les plus belles Musiques de Dieu («Հիասքանչ աստվածային մեղեդիներ) շարքից համերգ: Համերգը կազմակերպվել է Սան Լորենցո դե Էլ Էսկորիալ Մշակույթի տան կողմից: Մեծ հայ կոմպոզիտոր Կոմիտասի հիշատակին նվիրված համերգը ոգեկոչում էր Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի զոհերի հիշատակը:

Մադրիդում կայացած հայկական երաժշտության յուրօրինակ այդ երեկոն քաղաքի բնակիչների և հյուրերի համար Կոմիտասի հարուստ հոգևոր աշխարհին ծանոթանալու հնարավորություն էր: Միջոցառման ընթացքում դաշնակահար Անհել Ռեկասի կատարմամբ հնչեցին կոմպոզիտորի հատընտիր դաշնամուրային ստեղծագործությունները, այդ թվում նաև Ռոբերտ Անդրեասյանի մշակմամբ: Համերգի համար Անհելը ընտրել էր Կոմիտասի «Յոթ ժողովրդական երգ դաշնամուրի համար» և «Երեք հայկական պար դաշնամուրի համար» շարքերը: Մադրիդում բնակվող հայ երգչուհի Ալվինա Այվազյանը կատարեց Կոմիտասի երգերը և նրա կողմից մշակված հայ ժողովրդական երգերը (Օրինակ՝ հայտնի «Գարուն ա» երգը): Համերգային ծրագրում նրառվել են նաև իսպաներեն թարգմանությամբ կոմպոզիտորի բանաստեղծությունները, որոնք հատուկ պատրաստվել էին այս երեկոյի համար Քսենիա Պրիմորսկայայի կողմից: Բացի այդ բանաստեղծությունները ընթերցվեցին նաև Աուրորա Գոնսալեսի կողմից, ում դյութիչ ձայնը ամբողջությամբ փոխանցեց հեղինակի զգացմունքները և մտքերը: Համերգին ներկա էր գտնվում նար հայ հոգևորական Մադրիդից: