Բավ է պառակտվել
02-05-2015 11:07

Մաաստրիխտում կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսոր Աքինի ֆիլմը

Մայիսի 6-ին Մաաստրիխտի LUMIÈRE կինոթատրոնում ԱՆԻ հայ համայնքի խնդրանքով կցուցադրվի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի Հայոց Ցեղասպանության մասին հուզիչ և անկեղծ DE CUT («Սպի») ֆիլմը: Կինոնկար մեծ հետաքրքրություն է առաջացրել լայն հասարակական շրջանակներում: Մաաստրիխտի հայ հանդիսատեսին հնարավորություն կընձեռնվի դիտել այդ ֆիլմը, որը ցավագին է ընդունվել Թուրքիայում և ցուցադրում է իրականում տեղի ունեցած դառն իրականությունը: Իսկ նրանց, ում արդեն հաջողվել է դիտել Ֆաթիհ Աքինի այդ կինոնկարը, հնարավորություն կընձեռնվի վերլուծել ֆիլմում տեղ գտած իրադարձությունների մանրամասները: Գլխավոր իրադարձությունները կինոնկարում սկսվում են 1915 թվականի այն չարաբաստիկ գիշերը, երբ հայ տղամարդկանց տանում են կոտորելու: Նրանց թվում է նաև երիտասարդ դարբին Նազարեթ Մանուկյանը, ում պոկում են իր արմատներից և ընտանիքից: Երբ Նազարեթին բախտ է վիճակվում մազապուրծ լինել մահվան ճիրաններից, նա փորձում է գտնել իր դստրերին...