Բավ է պառակտվել
28-03-2015 09:59

Կիևում Հայոց Ցեղասպանության մասին վավերագրական նյութեր են ցուցադրվել

Կիևի խորհրդարանական գրադարանում Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության զոհերի հարյուրամյա տարելիցին նվիրված «Հիշողության հարյուր գարուն» խորագրով ցուցահանդես է բացվել: Միջոցառումը կազմակերպվել է Ուկրաինայում ՀՀ դեսպանության, Ուկրաինայի հայ համայնքի և Կիևի հայ համայնքի նախաձեռնությամբ: Խորհրդարանական գրադարանում կայացած միջոցառումից հետո Ուկրաինայի տանը Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ևս մեկ ցուցահանդես բացվեց: Միջոցառումները ավարտվեցին հիշատակի երեկոյով, հյուրերի համար Հայոց Ցեղասպանության մասին գեղարվեստական պատմական դրամա ցուցադրվեց: Հարկ էնշել, որ տվյալ միջոցառումներով հետաքրքրվելեն ոչ միայն հայոց սպյուռքի, այլ նաև Կիևի բնակիչների մոտ: Ինչպես հայտնի է դարձել, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը Ուկրաինայի հայ համայնքի 2014-2015 թթ. Գործունեության առանցքն է դարձել: Ուկրաինայի հայ համայնքի նախագահ Վիլեն Շատվորյանի առաջարկով Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները նախապատրաստելու նպատակով ստեղծվել է երկրի տարբեր տարածաշրջանների ակտիվիստներից բաղկացած հիշատակի և թեմատիկ երեկոների կազմակերպման հարցերով հատուկ կոմիտե: