Բավ է պառակտվել
26-05-2015 12:41

Լեոնարդո Դի Կապրիոյի հետ ընթրիքը Կաննի կինոփառատոնում վաճառել են 280 000 դոլարով

Կաննի կինոփառատոնի ժամանակ տեղի է ունենում ոչ միայն կինոյի համաշխարհային ցուցադրություն, այլև տարատեսակ բարեգործական և ժամանցային միջոցառումներ: Այդպիսի երկույթներից մեկի ընթացքում հայտնի բարերար Լեոնարդո Դի Կապրիոն 13 000 դոլարով Chanel-ի կանացի պայուսակ է ձեռք բերել, որը նվիրել է իր մորը, նաև ինքն է լոտ դարձել: AmFAR պարահանդեսի ժամանակ, որի հիմնական նպատակն է միջոցներ հավաքել ՁԻԱՀ-ի ոլորտում հետազոտությունների համար միջոցներ հավաքելը, լոտերից մեկը եղել է հոլիվուդյան դերասանի հետ ընթրիքը: Դերասանի ամենամեծ երկրպագուներից մեկը 280 000 դոլար է վճարել հայտնի դերասանի ընկերակցությամբ ժամանակ անցկացնելու համար: Ով է երջանիկը, և Դի Կապրիոն երբ կընթրի նրա հետ՝ առայժմ հայտնի չէ: