Բավ է պառակտվել
16-05-2015 12:09

Կաննում կինոլրագրողները դժգոհել են Գաս Վան Սենթի նոր ֆիլմից

Գաս Վան Սենթի «Ծառերի ծովը» վերնագրով նոր ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել է Մեթյու ՄաքՔոնահին, Կաննի փառատոնում լրագրողների համար ցուցադրության ժամանակ մեծ դժգոհություն է առաջացրել: Այդ մասին պատմել են ցուցադրությանը ներկա տարբեր պարբերականների թղթակիցները: «Եթե Գաս Վան Սենթի բոլոր ֆիլմերը հնարավոր լիներ բաժանել երկու մասի Սքորսեզեի սկզբունքով, այսինքն մեկ ֆիլմը՝ ինձ համար, մյուսը՝ հանդիսատեսի, ապա հայտնի չէ, թե «Ծառերի ծովը» ում համար է նկարահանվել», - գրել է Variety պարբերականի կինոքննադատ Սքոթ Ֆաունդասը: Նմանատիպ մեկնբանություններ են հնչել նաև այլ պարբերականների լրագրողներից: Հիշեցնենք, որ կինոնկարը պատմում է կնոջ կորցրած մի ամերիկացու մասին, որը ուղևորվում է Աոկիգահարա՝ Ճապոնիայում գտնվող կանաչ ծառերի տխրահռչակ մի անտառ, որը հայտնի է որպես ինքնասպանների անտառ: Նրա միակ նպատակը ինքնասպանություն գործելն է: Այնտեղ նա հանդիպում է մի ճապոնացու, ով անտառ էր եկել նույն նպատակով, սակայն արդյունքում չի կարողացել գնալ այդ քայլին: Վերջ ի վերջո հերոսները սկսում են միասին թափառել անտառում՝ փորձելով գտնել իրենց ճանապարհը ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի իմաստով: Կինոժապավենը մասնակցում է մրցույթի հիմնական ծրագրում: Ֆիլմում նկարահանվել են նաև Նաոմի Ուոթսը, Քեթրին Ասելթոնը, Քեն Վաթանաբեն, Ջեյմս Սաիթոն, Օուեն Բուրքը, Ջեֆրի Կորացինին, Ռիչարդ Լիվայնը և այլոք: Կաննի կինոփառատոնը մեկնարկել է մայիսի 13-ին և կավարտվի մայիսի 24-ին: