15-05-2015 13:46

Հոլիվուդում կնկարահանվի Չեխովի «Ճայը»

Ամերիկայում ռուսական դասական գրականությունը սիրում են ոչ միայն ընթերցել, այլ նաև բեմադրել թատրոնում և նկարահանել: Հուսանք, որ Չեխովի «Ճայը» հաջող էկրանավորման օրինակ կդառնա: Տվյալ նախագծով կզբաղվի Մայքլ Մայերը, ով չափազանց լավ է ծանոթ ռուս գրողի ստեղծագործություններին: Մայերն արդեն բեմադրել է Բրոդվեյում Չեխովի պիեսներից մեկը՝ «Քեռի Վանյան»: Ընդհանուր առմամբ Մայերը թատերական ռեժիսոր է. իր գործունեության ընթացքում բեմադրություններն ավելի բազմաթիվ են, քան կինոնկարները: Վերջին այսպիսի էկրանավորումներից է «Տունը՝ աշխարհի ծայրին» Քոլին Ֆարելի մասնակցությամբ: Իսկ գերմանացի գրող Ֆրանկ Վեդեքինդի «Գարնան զարթոնք» ողբերգության հիման վրա նկարահանած մյուզիքլի համար նա արժանացել է «Թոնի» մրցանակին, որը Մայքլ Մայերին էլ ավելի ճանաչելի է դարձրել լայն և նեղ շրջանակներում: Ռեժիսորը մտադիր է նկարահանել «Ճայը» Նյու Յորքի արվարձանում, իսկ գլխավոր դերերը առաջարկվել են Սիրշա Ռոնանին և Աննեթ Բենինգին: Սպասում ենք նախագծի մեկնարկին, և լիահույս ենք, որ դերասանները հեշտությամբ կարտասանեն դժվար արտասանելի ռուսական անունները, հայրանունները և ազգանունները: