Բավ է պառակտվել
08-03-2016 09:39

«Այս տարի մարտի 8-ն անցկացնելու եմ տանը և միայնակ». Ա. Մութաֆյան

«Ոչ մի տարի էլ ինձ համար մեկ ամսյակը չի տարբերվել տարվա մյուս օրերից քանզի ես ինձ միշտ եմ կին զգացել, մեծարված ու սիրված կին»-gisher.news-ի հետ զրուցում նշեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանն ու թախիծով շարունակեց. «Այս տարի գիտեմ, որ կտարբերվի մեկամսյակս քանզի ամեն տարի առաջինն ինձ հայրս էր շնորհավորում իր արդեն իսկ ավանդական դարձած մեկ փունջ ձնծաղիկով և շատ հետաքրքիր կախազարդով, բայց ավաղ այս տարի չեմ ստանա այդ նվերը և այդ մեծ ու շատ սիրելի մարդու շնորհավորանքը»: Դերասանուհին նաև նշեց, որ երբեք չի պլանավորել թե որտեղ է, նշելու քանզի միշտ իր համար անակնկալ է մատվուցվել. «Բայց ինչպես զգում եմ այս տարի մարտի 8- ն էլ ապրիլի 7- ն էլ անցկացնելու եմ տանը և միայնակ: Կվերցնեմ մեկ բաժակ դառը  կարմիր գինի և ինքս կշնորհավորեմ ինձ կանանց տոների ու մեկ ամսյակի կապակցությամբ, չէ՞ որ միայնակ ու ուժեղ կինն էլ կին լինելու իրավունք ունի»-ասաց Անահիտ Մութաֆյանը: Խոսելով յուրաքանչյուր կնոջ սիրելի «մանրուքից»՝ նվերներից թատրոնի գեղեցկուհին ասաց. «Այս տարվա ամենասպասված նվերս մեկ հատիկ բառն է ՝ «Բարև»... Իսկ յուրօրինակ նվերներ միշտ էլ ստացել եմ անգամ արդեն չեմ կարող առանձնացնել»:  Դերասանուհին բոլոր կանանց և հատկապես հայ կնոջը մաղթում է երջանկություն ու սեր: «Թող որ բոլոր կանայք ունենան այն մեծ կանացի երջանկությունը ինչի մասին երազում են,  թող, որ հայ կինը միշտ մնա իր բարձունքին, պահպանի իր կանացիությունն ու հեզությունը: Միշտ մեծարի այն տղամարդուն ով իրեն թույլ է տալիս կին զգալ»,-եզրափակեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը:

Տաթև Առաքելյան